«Родина во мне»: спектакль в УСК
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ «Ուսումնա-սպորտային համալիր» հիմնարկի 5-րդ «դ» դասարանի աշակերտները դասղեկ Մանե Բարսեղյանի նախաձեռնությամբ կազմակերպել են «Հայրենիքն իմ մեջ» խորագրով ցերեկույթ։
Միջոցառման շրջանակում սաները հեքիաթի միջոցով ներկայացրել են պատմական Հայաստանի պետականության հզորացման փուլերը, մշակութային ժառանգությունը և անցյալի ձեռքբերումները։
Երկրորդ մասը նվիրված է եղել երկրի ապագա զարգացման հեռանկարներին և այն հիմնաքարերին, որոնց վրա կառուցվելու է վաղվա հզոր հայրենիքը։
Միջոցառման վերջում դասղեկը նշել է, որ հայրենիքն այն արժեքն է, որը մշտապես վերաիմաստավորման կարիք ունի, և նրա հանդեպ նվիրական սերը պիտի ուղեկցի մարդուն կյանքի բոլոր փուլերում՝ արտահայտվելով ոչ միայն խոսքով, այլև գործով։
Ցերեկույթը եզրափակվել է աշակերտների նախագծային աշխատանքների ցուցադրությամբ՝ «Հայրենիք» թեմայի վերաբերյալ։