Как выбрать университет?

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ «Ուսումնա-սպորտային համալիր» հիմնարկի ավագ դպրոցի աշակերտները հանդիպել են Յորքի համալսարանի Եվրոպական մասնաճյուղի ներկայացուցիչների հետ՝ տեղեկանալու՝ ինչպես ընտրել համալսարան և մասնագիտություն։

Մասնաճյուղի ուսանողների հավաքագրման տնօրեն Գրիգորի Դիկայոսը ներկայացրել է, թե ինչ հարցեր պիտի տա դիմորդն ինքն իրեն համալսարան և մասնագիտություն ընտրելու ժամանակ։ Նա նշել է, որ արտերկրում սովորելը ոչ միայն առավելություն է, այլև պատասխանատվություն։

Ներկայացնելով Յորքի համալսարանի Եվրոպական մասնաճյուղը՝ ԳԴիկայոսը հիշել է ՈՒՍՀ այն աշակերտներին, որոնք արդեն իսկ բարձր կրթաթոշակով սովորում են այս բուհում։

Հանդիպման վերջում աշակերտներին փոխանցվել է համալսարան դիմելու և ընդունելության առաջին փուլը հաղթահարելու մասին տեղեկատվություն։