Наш ученик занял 2 место в финансовом конкурсе «Junius»

Կարեն Դեմիրճյանի մարզահամերգային համալիրում տեղի է ունեցել «Koreez» կրթական ծրագրի 2024 թվականի բոլոր մրցույթների մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությունը։

Արարողության ընթացքում հայտարարվել են «Koreez»–ի բոլոր մրցույթների առաջին երեք հորիզոնականները գրաված աշակերտների անունները։

Հանրապետության լավագույն աշակերտների թվում էր նաև «Junius» ֆինանսական մրցույթում 2-րդ պատվավոր հորիզոնականը նվաճած «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ «Ուսումնա-սպորտային համալիրի»  6–րդ ա դասարանի աշակերտ Սեյրան Շատվերովը։

Շնորհավորում ենք մեր աշակերտին և մաղթում նորանոր հաղթանակներ։