Поощрение лучших

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ «Ուսումնա-սպորտային համալիր» հիմնարկում տեղի է ունեցել լավագույն աշակերտներին կրթաթոշակների հանձնման հանդիսավոր արարողությունը։

Միջոցառման սկզբում ներկաներին ողջունել և կրթաթոշակի արժանացած աշակերտներին շնորհավորել է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Աշխատակազմի ղեկավար, «Ուսումնա-սպորտային համալիր» հիմնարկի Հոգաբարձուների խորհրդի նախագահ Վահե Ստեփանյանը։

«Շատ ուրախ եմ այստեղ լինելու և լավագույն աշակերտներին կրթաթոշակներ շնորհելու համար։ Շնորհավորում եմ Ձեզ ուսումնական տարվա ընթացքում ունեցած ձեռքբերումների համար և մաղթում նոր նվաճումներ»,- ասել է նա։

Կրթաթոշակակիր աշակերտներին շնորհավորել է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ «Ուսումնա-սպորտային համալիրի» տնօրեն Ալեքսանդր Գրիգորյանը։

«Այսօր մենք այստեղ ենք՝ նշելու մեր աշակերտների ձեռքբերումները և կրթաթոշակներ շնորհելու նրանց, ովքեր նախորդ տարվա ընթացքում իրենց նվաճումներով բարձր են պահել մեր կրթահամալիրի անունը»,- նշել է Ա Գրիգորյանը և ներկայացրել նախորդ ուսումնական տարվա ձեռքբերումների մասին։

Կրթահամալիրի տնօրենը, դիմելով կրթաթոշակի արժանացած աշակերտներին, ասել է,- «Դուք ձեր աշխատասիրությամբ ու նվիրումով ապացուցել եք, որ հաջողությունը պատահականություն չէ այն անդադար աշխատանքի ու նպատակասլացության արդյունք է։ Դուք օրինակ եք ձեր հասակակիցների և մեզ բոլորիս համար։ Թող այսօրվա հաղթանակը դառնա վստահություն, որը ձեզ կուղեկցի առաջիկա բոլոր նախաձեռնություններում, իսկ մենք խոստանում ենք մշտապես լինել ձեր կողքին»։

2024-2025 ուսումնական տարում իրենց գրանցած  հաջողությունների համար 50 աշակերտի շնորհվել է կրթաթոշակ։

Արդեն երրորդ տարին շնորհվող երջանկահիշատակ Հրանտ Թադևոսյանի անվան կրթաթոշակին կրկին արժանանում է Էրիկ Հասրաթյանը։

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ կրթաթոշակին» արժանացել է 3 աշակերտ։

46 աշակերտ արժանացել է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ «Ուսումնա-սպորտային համալիր» հիմնարկի կրթաթոշակին։

Կրթաթոշակների շնորհման արարողությունից հետո «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի կողմից պատվոգրեր են հանձնվել Սլովենիայում կայացած Ռոբոտների Համաշխարհային Օլիմպիադայի Եվրոպայի բաց առաջնությանը մասնակցած ու բրոնզե մեդալ նվաճած մեր թիմի ղեկավարներին ու անդամներին։

Միջոցառումը եզրափակվել է համերգային ծրագրով, որի ընթացքում ՈՒՍՀ ամենատաղանդավոր սաները հանդես են եկել երաժշտական ու պարային կատարումներով։