«Язык — основа существования каждого народа»: мероприятие, посвященное родному языку
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ «Ուսումնա-սպորտային համալիր» հիմնարկի 5–6-րդ դասարանների աշակերտները «Հայոց լեզու» և «Գրականություն» առարկաների ուսուցիչ Արման Վերանյանի նախաձեռնությամբ մասնակցել են «Մեր սրտի բառ հայոց լեզուն» խորագրով միջոցառմանը։
Միջոցառումը նվիրված էր հայոց լեզվի փառաբանմանը, հայ գրերի գյուտի սրբազան խորհրդին, մայրենիի փառավոր անցյալին և միտված էր ևս մեկ անգամ հիշեցնելու, որ լեզուն մեր վերջին ամրոցն է։
Սաները, մարմնավորելով անվանի հայերի կերպարներ, փոխանցել են այն պատգամը, որ հայկական ինքնության ամրոցը հնարավոր է անառիկ պահել մայրենի լեզվի հանդեպ նվիրմամբ։
Ցերեկույթի վերջում Ա. Վերանյանը շնորհակալություն է հայտնել աշակերտներին և նշել, որ միջոցառման նպատակն էր վերարժևորել մեր մայրենի լեզվի դերն ու նշանակությունը ազգային ինքնության պահպանման, մշակույթի փոխանցման և սերունդների միավորման գործում։