Наши ученики в международном молодежном лагере «Клубы школьной дипломатии»
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ «Ուսումնա-սպորտային համալիր» հիմնարկի աշակերտներ Մհեր Մովսիսյանը (9-րդ ա), Արեն Տուրյանը (8-րդ բ) և Միքայել Դավթյանը (8-րդ բ), անգլերենի ուսուցչուհի Ալլա Հանեյանի ուղեկցությամբ, Հիմնարկի և «Մեր ապագան» հիմնադրամի միջև համագործակցության շրջանակում մասնակցել են «School Diplomacy Clubs» միջազգային երիտասարդական ճամբարին, որն անցկացվել է Թաթարստանի Հանրապետության «Վոլգա» երիտասարդական կենտրոնում։
Սաները մասնակցել են վարպետաց դասերի, բանավեճերի, կատարել են նախագծային աշխատանքներ, հանդիպումներ են ունեցել տարբեր ոլորտների մասնագետների հետ։ Ծրագիրն ուղեկցվել է մշակութային և մարզական միջոցառումներով, ինչպես նաև միջազգային համագործակցությանը և միջմշակութային երկխոսությանը միտված նախաձեռնություններով։
Ճամբարի ընթացքում մեր աշակերտները ներկայացրել են իրենց երկիրը, ինչպես նաև ազգային մշակույթն ու ավանդույթները։
Ըստ սաներին ուղեկցող ուսուցիչ Ա․ Հանեյանի՝ միջազգային նման ծրագրերին մասնակցությունը կարևոր հնարավորություն է երիտասարդների համար՝ զարգացնելու հաղորդակցման, թիմային աշխատանքի և առաջնորդության հմտությունները, ձեռք բերելու նոր գիտելիքներ ու ընկերներ աշխարհի տարբեր երկրներից, ինչպես նաև արժանապատվորեն ներկայացնելու Հայաստանը միջազգային հարթակում։
Շնորհավորում ենք մեր աշակերտներին և մաղթում նորանոր հաջողություններ ու ձեռքբերումներ։