Успех наших студентов на турнире «Кубок премьер-министра РА»
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ «Ուսումնա-սպորտային համալիր» հիմնարկի սաները «Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի 1-ին համայնքային փուլում թիմային հաշվարկով զբաղեցրել են 2-րդ տեղը։
ՈՒՍՀ տնօրեն Ալեքսանդր Գրիգորյանը և ղեկավարության մյուս անդամները շնորհավորել են թիմի անդամներ Էմիլիա Մկրտչյանին (7-րդ «բ»), Ագապի Բուդաղյանին (7-րդ «գ»), Ռոբերտ Ստեփանյանին (8-րդ «ա»), Էդմոն Խաչատրյանին (8-րդ «ա»), ինչպես նաև թիմի մարզիչ Հռիփսիմե Ղուկասյանին՝ հաջողության կապակցությամբ։