В ГАУС прошло мероприятие «Mini Whoop Drone Racing – 2025»

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ «Ուսումնա-սպորտային համալիր» հիմնարկի սպորտային մեծ դահլիճում կայացել է «ArmDrone Community»-ի կողմից կազմակերպված «Mini Whoop Drone Racing – 2025» երրորդ ամենամյա միջազգային մրցարշավը։

Միջոցառմանը մասնակցել են «FPV» տեսակի դռոնների ինչպես սկսնակ, այնպես էլ փորձառու օպերատորներ Հայաստանից, Ռուսաստանից, Վրաստանից, Բելառուսից և Ղազախստանից։ Մրցարշավը դարձել է հարթակ տեխնիկական հմտությունների, արագության, ճշգրտության և տեխնիկայի տիրապետման աստիճանի ցուցադրման համար։

ԳԱՈՒՍ սաները ևս հետևել են մրցմանը՝ մոտիկից ծանոթանալով ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմանը՝ դռոնների ոլորտում։ Հաշվի առնելով սաների հետաքրքրությունը՝ Հիմնարկի ղեկավարությունը նախատեսում է քննարկել անօդաչու թռչող սարքերի ստեղծման ու կառավարման լրացուցիչ կրթական խմբակ բացելու հնարավորությունը։

Մրցույթի ավարտին կայացել է պարգևատրման արարողությունը, որի ընթացքում «ArmDrone Community»-ի հիմնադիր Հայկ Կարապետյանը «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ «Ուսումնա-սպորտային համալիր» հիմնարկի տնօրեն Ալեքսանդր Գրիգորյանին հանձնել է հավաստագրեր՝ միջոցառման կազմակերպմանն աջակցելու և համագործակցության համար։