В новом учебном году, с новыми знаниями

Նոր ուսումնական տարվան ընդառաջ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ «Ուսումնա-սպորտային համալիր» հիմնարկի աշխատակիցների համար ամառային արձակուրդների ընթացքում կազմակերպվել են մասնագիտական վերապատրաստումներ։

Վերապատրաստումների ընթացքում մասնակիցները թարմացրել և համալրել են իրենց մասնագիտական գիտելիքներն ու հմտությունները՝ ծանոթանալով ժամանակակից մանկավարժական մոտեցումներին, կրթական գործընթացի արդյունավետ կազմակերպման, սովորողների հետ աշխատանքի և անվտանգ ու աջակցող միջավայրի ձևավորման նոր գործիքներին։

Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել նաև արհեստական բանականության ժամանակակից հնարավորություններին և դրանց կիրառմանը կրթական գործընթացում՝ ուսումնական նյութերի ու բովանդակության ստեղծման և աշխատանքն ավելի արդյունավետ կազմակերպելու նպատակով։

Կարևոր բաղադրիչ է եղել նաև գործընկերների միջև փորձի և գաղափարների փոխանակումը։

Այսպիսով, նոր ուսումնական տարվան մեր թիմը մոտենում է նոր գիտելիքներով, թարմացված հմտություններով և ժամանակակից գործիքներով՝ պատրաստ շարունակելու սովորողների համար որակյալ և զարգացնող կրթական միջավայրի ձևավորումը։