Наша команда — призёр Всемирной олимпиады роботов

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ «Ուսումնա-սպորտային համալիր» հիմնարկի «BigBots» թիմը, մասնակցելով Երևանում կայացած Ռոբոտների Համաշխարհային Օլիմպիադայի (World Robot Olympiad™) 2025 թվականի ազգային փուլին, բացառիկ հնարավորություն է ստացել մեկնել Սլովենիա՝ Եվրոպայի բաց առաջնությանը հանդես գալու համար։

Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ամբիոնի վարիչ Արթուր Ավագյանի և «Համակարգչային գիտություն» ու «Լեգո-ռոբոտիկա» առարկաների ուսուցչուհի Մարիա Լիսիցինայի ուղեկցությամբ թիմի անդամները՝ 3-րդ ե դասարանի աշակերտ Գարեգին Ավետիսյանը, 5-րդ գ դասարանի աշակերտ Գագիկ Հարությունյանը և 6-րդ դ դասարանի աշակերտ Մայքլ Առուստամյանը, մեկնել են Սլովենիայի Հանրապետություն՝ իրենց ուժերը չափելու Եվրոպայի 45 երկրենրից ժամանած շուրջ 210 թիմերի հետ։

Արդյունքում մեր դպրոցի թիմը դարձել է բրոնզե մեդալակիր։

Շնորհավորում ենք «BigBots» թիմին և նրա մարզիչներին։