Лучшие вузы России для выпускников УСК

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ «Ուսումնա-սպորտային համալիր» հիմնարկի ավագ դպրոցի աշակերտներին Ռուսաստանի Դաշնության տարածքում գտնվող լավագույն համալսարանների մասին պատմելու և հատկապես Ժողովուրդների բարեկամության ռուսական համալսարանը (ԺԲՌՀ) ներկայացնելու համար տեղի է ունեցել մասնագիտական կողմնորոշման հանդիպում։

Մինչ հանդիպման սկիզբը Հիմնարկի տնօրեն Ալեքսանդր Գրիգորյանը և տնօրենի տեղակալները ընդունել են ԺԲՌՀ ռուսաց լեզվի ինստիտուտի դասախոս Լյուբով Սիրաջինովային և համալսարանի մյուս ներկայացուցիչներին, ինչպես նաև Երևանում Ռուսական տան կրթական ծրագրերի համակարգող Մարիա Ավանեսովային։

Հանդիպման ընթացքում քննարկվել են համագործակցության հեռանկարները, ապա տեղի է ունեցել շրջայց Հիմնարկի տարածքում։

Հաջորդիվ աշակերտների հետ հանդիպման ժամանակ Մ․ Ավանեսովան ներկայացրել է Ռուսաստանում սովորելու առավելություններն ու առանձնահատկությունները, պատմել է ընդունելության կարգի և օտարերկրյա դիմորդներին տրամադրվող մեթոդական աջակցության մասին։

Ժողովուրդների բարեկամության ռուսական համալսարանի ներկայացուցիչները տեղեկատվություն են փոխանցել իրենց համալսարանի մասին՝ անդրադառնալով կրթական հաստատության ռեյտինգին, կրթական ծրագրերին և ուսանողական ենթակառուցվածքներին։

Հանդիպման ավարտին ավագ դպրոցի աշակերտներն իրենց հետաքրքրող հարցերն են հղել հյուրերին։