«Сохраним мир ради детей». образовательное мероприятие

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ «Ուսումնա-սպորտային համալիրի» 4-րդ դ դասարանի աշակերտները «Անգլերեն» առարկայի շրջանակում պատրաստել էին միջոցառում՝ «Պահպանենք աշխարհը երեխաների համար» խորագրով։

Նրանք սեփական օրինակով ցույց են տվել, թե ինչպես պետք է հոգ տանել շրջական միջավայրի մասին, վերաբերվել բուսական ու կենդանական աշխարհին, օգնել բնությանը, տեսակավորել աղբը և այլն։

Անգլերեն երգերի ու երկխոսությունների միջոցով դպրոցականները պատմել են «Երկրի օր» տոնի մասին և խնդրել ներկաներին պահպանել Երկիր մոլորակը երեխաների ու ապագա սերունդների համար։

Միջոցառման վերջում Օտար լեզուների ամբիոնի վարիչ Իրինա Փահլևանյանը շնորհակալություն է հայտնել սաներին ու նրանց անգլերենի ուսուցիչ Գոհար Թադևոսյանին այս կարևոր թեմային անդրադառնալու համար։

«Ես կարծում եմ, որ Ձեր խորհրդին կհետևենք բոլորս և այսօրվանից սկսած ավելի շատ կմտածենք մայր բնության մասին»,– նշել է նա։

Գ․ Թադևոսյանը նույնպես շնորհակալությունը է հայտնել ներկաներին և ասել, - «Միջոցառման նպատակն էր աշակերտների մոտ ձևավորել ավելի հոգատար վերաբերմունք դեպի շրջական միջավայրը։ Իսկ այս թեմայի շուրջ անգլերեն խոսելը նաև նպաստում է երեխաների լեզվամտածողության ձևավորմանը և բառապաշարի հարստացմանը։ Այսպիսով, մենք համադրել ենք լեզվի ուսուցումն ու սոցիալական դաստիարակությունը»։