«Сентябрь, месяц эпических сказаний»: викторина, посвященная «Сасна Црер».

«Ողջ տարին գրքի հետ» ծրագրի շրջանակում, «Սեպտեմբերը՝ էպոսի ամիս» խորագրի ներքո, «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ «Ուսումնա-սպորտային համալիր» հիմնարկի տարրական դպրոցի 4-րդ դասարանների աշակերտները մասնակցել են «Սասնա ծռեր» հայ ժողովրդական էպոսին նվիրված խաղ-վիկտորինայի։

Գրադարանավարուհի Մանե Բաբաջանյանի նախաձեռնությամբ իրականացված միջոցառման ընթացքում աշակերտներն անդրադարձել են հայ ժողովրդի դարավոր պատմությանն ու ազգային արժեքներին, ծանոթացել էպոսի հերոսներին, նրանց սխրանքներին, հայրենասիրության և արդարության գաղափարներին։

Հարցուպատասխանի և քննարկումների միջոցով մասնակիցները ներկայացրել են իրենց գիտելիքները, կարծիքներն ու տպավորությունները՝ բացահայտելով դյուցազներգության խորհուրդն ու նշանակությունը։

Վիկտորինայի ավարտին հաղթող են ճանաչվել բոլոր թիմերը։ Միջոցառման հիմնական նպատակն էր խթանել երեխաների հետաքրքրությունը ազգային մշակույթի և գրականության նկատմամբ, արժևորել հայ ժողովրդի գրական ժառանգությունն ու նպաստել դրա փոխանցմանը գալիք սերունդներին։