«Talk Pal» — образовательная программа по изучению китайского языка для студентов УСК
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ «Ուսումնա-սպորտային համալիր» հիմնարկի և չինական «Ambright Education Group»-ի միջև համագործակցության շրջանակում չինարենը որպես երրորդ օտար լեզու ընտրած աշակերտների համար իրականացվելու է «Talk Pal» կրթական ծրագիրը, որն ուղղված է չինարենի և չինական մշակույթի ուսումնասիրությանը միջազգային հաղորդակցության միջոցով։
Ծրագիրը քննարկելու նպատակով ՈՒՍՀ դպրոցի ուսումնական աշխատանքների պատասխանատու Զարուհի Ղալթախչյանը, լրացուցիչ կրթության պատասխանատու Թամարա Բաղդասարյանը, ՈՒՍՀ տնօրենի օգնական Հասմիկ Փարսադանյանը և չինարենի ուսուցչուհի Սյուզաննա Առաքելյանը առցանց հանդիպում են ունեցել «Ambright Education Group»-ի միջազգային ծրագրերի համակորգող Մարիա Վախրուշևայի և «Talk Pal» ծրագրի ղեկավար Ալիս Լայի հետ։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են կրթական ծրագրի իրականացման մանրամասները չինարենի խմբակ հաճախող աշակերտների համար, նրանց ներգրավման պայմանները, համատեղ նախագծային աշխատանքները, ինչպես նաև ծրագրի երկրորդ փուլի շրջանակում առկա դասընթացներին մասնակցելու հեռանկարները։
Կողմերը պայմանավորվել են հնարավորինս շուտ մեկնարկել ծրագիրը, որը հնարավորություն է տալու երկու երկրների՝ Հայաստանի և Չինաստանի աշակերտներին զարգացնել լեզվական հմտություներն ու ծանոթանալ միմյանց մշակութային առանձնահատկություններին և ազգային ավանդույթներին։