Празднование «Прощания с букварем»

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ «Ուսումնա-սպորտային համալիր» հիմնարկում կայացել է «Հրաժեշտ Այբբենարանին» միջոցառումների շարքը։

Կրթահամալիրի առաջին դասարանների աշակերտները մեծ ոգևորությամբ նշել են գրաճանաչության տոնը՝ ցուցադրելով մեկ ուսումնական տարվա ընթացքում ձեռքբերած գիտելիքների, հմտությունների ու, որ ամենակարևորն է, արժեքների մեծ պաշարը։

Սիրելի սաներին իրենց շնորհավորանքի խոսքն են ուղղել հարազատ դասվարները․

«Մենք միասին թերթեցինք մեր կյանքի ամենակարևոր գրքի՝ Այբբենարանի վերջին էջը: Մենք տեսանք, թե ինչպես մեկ տարվա ընթացքում այս հրաշք տնակում, որը Հայաստան է կոչվում, մեր մանուկները հասակ առան ու զինվեցին Մաշտոցյան սուրբ գրերով: Այս ընթացքում մենք միայն տառեր չսովորեցինք․ մենք սովորեցինք նաև սիրել ու գնահատել մայրիկներին, ովքեր մեր տնակի ամուր հիմնասյունն են, կառուցել անկեղծ ընկերություն, որի շնորհիվ ցանկացած դժվարություն հաղթահարելի է դառնում, լինել բարի ու հոգատար շրջակա միջավայրի և միմյանց հանդեպ, և, վերջապես, երազել խաղաղության մասին, որպեսզի աշխարհի բոլոր մանուկներն ապրեն անհոգ ու երջանիկ: Դուք խոստացաք անաղարտ պահել Մաշտոցյան սուրբ գիրը և սեր տարածել ողջ աշխարհում: Համոզված եմ, որ գիտելիքի այս լույսը ձեզ կուղեկցի ողջ կյանքում, իսկ ձեր թևավոր երազանքները կհասնեն ամենաբարձր գագաթներին»,- նշել է 1-ին «ա» դասարանի դասվար Մերի Ներսիսյանը:

Միջոցառման հոլովակը կարող եք դիտել՝ այստեղ։

«Սիրելի՛ ճանապարհորդենր, շնորհավորում եմ Ձեզ Այբբենարանի տոնի առթիվ։ Դուք եք մարդկության պատմության հաստափոր գրքի ժառանգորդները և այդ գրքի ապագա էջերի հեղինակները։ Ամեն նոր գիտելիք, ամեն բարի գործ մի նոր էջ է ավելացնում այդ անվերջանալի գրքին։ Այն լցվելու է Ձեր կյանքով ու Ձեր երազանքներով։ Դուք էլ Ձեր բարի հետքն եք թողնելու այդ գրքի էջերում։ Դուք պատրաստ եք լինելու այս մեծ պատմության արժանի շարունակողները: Ձեր պարտքն է լավ իմանալ անցյալը, որպեսզի կառուցեք արժանապատիվ ապագա։ Ժամանակը կանգ չի առնում, այն հավերժ ճամփորդ է։ Պարզապես սովորեք քայլել ժամանակին համընթաց»,- նշել է 1-ին «բ» դասարանի դասվար Յուլյա Սևումյանը։

Միջոցառման հոլովակը կարող եք դիտել՝ այստեղ։

«Սիրելի՛ երեխաներ, թո՛ղ ձեռք բերած գիտելիքները միշտ ձեզ թևեր տան, օգնեն վստահ քայլել առաջ, երազել ու երբեք չվախենալ դժվարություններից։ Թող ձեր ճանապարհը լինի լուսավոր, լի ժպիտներով, հաղթանակներով ու բարի մարդկանցով։ Բարի թռիչք Ձեզ, ի՛մ փոքրիկ ծիծեռնակներ»,- նշել է 1-ին «գ» դասարանի դասվար Նոննա Մովսիսյանը։

Միջոցառման հոլովակը կարող եք դիտել՝ այստեղ։

«Սա հանդիսավոր և արկածային «ճամփորդություն» է, որտեղ Բացահայտողները մարմնավորում են խիզախ նավաստիների: Նրանց նպատակն է նավարկել «այբուբենի ծովով» և գտնել աշխարհի ամենաարժեքավոր գանձը, որը ոչ թե ոսկի է կամ ադամանդ, այլ գիտելիքի ողջ աշխարհը բացող բանալին»,- նշել է 1-ին «դ» դասարանի դասվար Տաթև Հակոբյանը։

Միջոցառման հոլովակը կարող եք դիտել ՝ այստեղ։

«Սիրելի՛ աշակերտներ, դուք վերհիշեցիք ձեր դպրոցական առաջին քայլերը, պատմեցիք անցած ուղու և դեռ անցնելիք ճանապարհի մասին։ Եվ, իհարկե, եկան այն եզրակացության, որ անխափան և անխոչընդոտ հասել եք նավարկության առաջին` տառաճանաչության կանգառին։ Շնորհավորում եմ արդեն գրաճանաչ նավաստիներին։ Թող հայոց այբուբենը ձեր առջև բացի գիտելիքների դռները, լույս սփռի, հզորացնի և զարգացնի»,- նշել է 1-ին «ե» դասարանի դասվար Տիրուհի Գևորգյանը։

Միջոցառման հոլովակը կարող եք դիտել՝ այստեղ։

«Дорогие ребята!
Сегодня вы показали, что стали настоящими учениками: серьезными, внимательными, ответственными. Вы научились не только читать и писать, но и дружить, поддерживать, верить в себя. Спасибо вам за старание. Я выражаю огромную благодарность дирекции школы за возможность проводить такие мероприятия, раскрывать в детях таланты и учить их видеть мир не только глазами, но и сердцем. Я выражаю благодарность вам, дорогие родители за вашу поддержку, внимание и понимание в нашем нелегком труде.  Я выражаю огромную благодарность учителям за организацию нашего праздника»,- отметила учитель начальных классов Гаяне Семеновна Геворгян.

Видеозапись мероприятия можно посмотреть здесь