Туманяновский утренник в детском саду УСК
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ «Ուսումնա-սպորտային համալիր» հիմնարկի մանկապարտեզի ավագ հայկական խումբը կազմակերպել էր ցերեկույթ՝ նվիրված Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանին։
Միջոցառման սկզբում սաները ներկայացրել են մեծանուն բանաստեղծի կենսագրությունը, ապա ազգային խաղերգերի և պարերի միջոցով փոխանցել նրա պատգամները։
Երեխաները բեմականացրել են նաև Հ. Թումանյանի «Պոչատ աղվես»-ը, որը միավորել է հայկական տարբեր հեքիաթների հերոսներին։
Միջոցառման ավարտին դաստիարակ Անահիտ Խաչատրյանը շնորհակալություն է հայտնել միջոցառման մասնակիցներին և նշել, որ մեծ հայի պատգամները մինչ օրս ծառայում են երեխաների գրագետ ու արժեքահեն կրթությանը։