Что такое права детей? Учащиеся старших классов для учащихся начальной школы
Դեկտեմբերի 10-ին ամբողջ աշխարհում նշվում է Մարդու իրավունքների պաշտպանության օրը։ Այս կապակցությամբ այսօր «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ «Ուսումնա-սպորտային համալիր» հիմնարկի ավագ դպրոցի 10-րդ դասարանի աշակերտները «Հասարակագիտություն» առարկայի ուսուցիչ Մարինե Սարգսյանի հետ տեղեկատվական դաս-քննարկում են վարել 1-ին ե դասարանի աշակերտների համար։
Բարձր դասարանցիները պատմել են մարդու իրավունքների մասին, ինչպես նաև մանրամասն ներկայացրել են երեխաների իրավունքները։
1-ին դասարանցիները քննարկման ընթացքում նկարների միջոցով պատկերել են, թե ինչ են հասկանում «երեխաների իրավունքներ» ասելով։
Ուսուցիչ Մ. Սարգսյանը կարևորել է, որ երեխաները ոչ միայն պետք է իմանան իրենց իրավունքները, այլև շատ լավ պիտի պատկերացնեն նաև իրենց պարտականությունները։