Делегация Грузинской нефтегазовой корпорации посетила УСК

Վրաստանի նավթի և գազի կորպորացիայի պատվիրակությունը՝ ի դեմս գործադիր տնօրեն Եկատերինե Սիսաուրիի, այցելել է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ «Ուսումնա-սպորտային համալիր» հիմնարկ։

Պատվիրակությանը դիմավորել են Հիմնարկի տնօրեն Ալեքսանդր Գրիգորյանը, տնօրենի տեղակալներ Ելենա Ամիրխանյանը և Էմին Սանթրոսյանը։

Հյուրերը շրջել են Հիմնարկի տարածքում, ծանոթացել կրթական միջավայրին, ուսուցման պայմաններին, տեխնիկական հագեցվածությանը և սպորտային ենթակառուցվածքներին։

Պատվիրակության անդամները ներկա են եղել նաև աշակերտների դասերին և սպորտային պարապմունքներին։