Образование – самая эффективная инвестиция в будущее: 1 сентября в УСК
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ «Ուսումնա-սպորտային համալիր» հիմնարկում մեկնարկել է ուսումնական տարին։
Առաջին դասարանցիներին դիմավորելու համար կազմակերպվել է տոնական ցերեկույթ, որին ներկա են եղել «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ աշխատակազմի ղեկավար — գործերի կառավարիչ, «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ «Ուսումնա-սպորտային համալիր» հիմնարկի հոգաբարձուների խորհրդի նախագահ Վահե Ստեփանյանը, ներկայացուցիչներ ՀՀ-ում ՌԴ դեսպանատնից, Ռուսական գիտության և մշակույթի երևանյան կենտրոնից, և «Մեր ապագան» հիմնադրամից , ինչպես նաև այլ հյուրեր։
Ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ առաջին դասարանցիներին շնորհավորել է Հիմնարկի տնօրեն Ալեքսանդր Գրիգորյանը։
«Շնորհավորում եմ այս հիշարժան օրվա կապակցությամբ։
Սեպտեմբերի 1-ը մեզ համար ոչ միայն ուսումնական տարվա մեկնարկն է, այլև գիտելիքի ու կրթության իսկական տոն։ Այս օրը կրկին ու կրկին հիշեցնում է, որ կրթությունն ապագայի ամենաարդյունավետ ներդրումն է»։
Նա ներկայացրել է նախորդ տարում կրթության, սպորտի և արվեստի բնագավառներում մեր սաների ունեցած ձեռքբերումներն, ապա շնորհակալություն է հայտնել ուսուցիչներին ու բոլոր աշխատակիցներին՝ այդ նվաճումների մեջ անգնահատելի ավանդ ունենալու համար։
«Եվս մեկ անգամ շնորհավորում եմ ձեզ և մեզ բոլորիս Գիտելիքի օրվա և նոր ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ։ Թող այս տարին լինի մեծ նպատակների, նորանոր ձեռքբերումների և իրականացած երազանքների տարի։ Բարի երթ։»,- նշել է Ա․ Գրիգորյանը։
Աշակերտներին շնորհավորել է նաև ՀՀ-ում ՌԴ դեսպանության խորհրդական–դեսպանորդ Մաքսիմ Սելեզնյովը։ Նա նշել է, որ Ռուսաստանի Դաշնության կառավարության և Հայաստանի Հանրապետության կառավարության միջև «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ «Ուսումնա-սպորտային համալիր» հիմնարկի գործունեության իրականացման պայմանների մասին համաձայնագրի վավերացումը մեծ ու սպասված տոն է՝ ուսումնական տարվա նախաշեմին։
«Նոր ուսումնական տարվանից սկսած դեռ երկու տարի առաջ բացված ռուսերեն լեզվով գործող դասարաններն ամբողջությամբ գործելու են ռուսական կրթական ծրագրին համապատասխան։ Այս կապակցությամբ շնորհավորում եմ բոլորիս»,- ասել է Մ․ Սելեզնյովը։
Խորհրդական–դեսպանորդը շնորհավորել է նաև մանկավարժական կազմին ու աշխատակիցներին՝ բարձր գնահատելով դպրոցի զարգացման ու բարգավաճման գործում նրանց ունեցած ներդրման համար։
Շնորհավորական խոսքերից հետո դպրոցի սաները առաջին դասարանցիներին ողջունել են երաժշտական ու պարային կատարումներով՝ ներկայացնելով թատերականացված բեմադրություն դպրոցի գործունեության մասին։
Միջոցառման ավարտից հետո դպրոցականները շտապել են իրենց դասարաններ՝ բացահայտելու կրթության ու գիտելիքի մեծ աշխարհը։