Церемония закрытия летнего лагеря
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ «Ուսումնա-սպորտային համալիր» հիմնարկի «Ամառային կրթական հավաք 2025»-ը եզրափակվել է տոնական փակման արարողությամբ։
Միջոցառման մեկնարկին ճամբարականները շնորհակալական խոսքեր են հղել իրենց ուսումն ու ժամանցը կազմակերպած անձնակազմին՝ ի դեմս հիմնարկի տնօրինությանը։ Այնուհետև դպրոցի բակում անցկացվել է ֆլեշմոբ՝ սաների և նրանց ջոկատավարների մասնակցությամբ, ինչպես նաև կենդանի ցուցադրություն՝ «Արվեստի քայլքը» խորագրով։
Երաժշտական մասից հետո կայացել է տաղավարների բացում, որտեղ յուրաքանչյուր ջոկատ ներկայացրել է չորս թեմատիկ շաբաթների ընթացքում ստեղծած աշխատանքներ, որոնք սաները սիրով նվիրել են իրենց մայրիկներին։
Տոնական օրվա ավարտին յուրաքանչյուր ջոկատ ներկայացրել է հավաքի ընթացքում իր պատրաստած ֆիլմը, թատերական բեմականացումը կամ տիկնիկային ներկայացումը։
Ինչպես նաև ճամբարային շաբաթների ընթացքում ամեն ջոկատ ունեցել է իր շաբաթաթերթը, որոնց կարող եք ծանոթանալ այստեղ․
Պանդաներ, Արծիվներ, Բազեներ, Գայլեր, Վագրեր, Վիշապներ, Հովազներ։
Բոլոր լուսանկարներն՝ այստեղ։