Summer camp closing ceremony

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ «Ուսումնա-սպորտային համալիր» հիմնարկի «Ամառային կրթական հավաք 2025»-ը եզրափակվել է տոնական փակման արարողությամբ։

Միջոցառման մեկնարկին ճամբարականները շնորհակալական խոսքեր են հղել իրենց ուսումն ու ժամանցը կազմակերպած անձնակազմին՝ ի դեմս հիմնարկի տնօրինությանը։ Այնուհետև դպրոցի բակում անցկացվել է ֆլեշմոբ՝ սաների և նրանց ջոկատավարների մասնակցությամբ, ինչպես նաև կենդանի ցուցադրություն՝ «Արվեստի քայլքը» խորագրով։

Երաժշտական մասից հետո կայացել է տաղավարների բացում, որտեղ յուրաքանչյուր ջոկատ ներկայացրել է չորս թեմատիկ շաբաթների ընթացքում ստեղծած աշխատանքներ, որոնք սաները սիրով նվիրել են իրենց մայրիկներին։

Տոնական օրվա ավարտին յուրաքանչյուր ջոկատ ներկայացրել է հավաքի ընթացքում իր պատրաստած ֆիլմը, թատերական բեմականացումը կամ տիկնիկային ներկայացումը։

Ինչպես նաև ճամբարային շաբաթների ընթացքում ամեն ջոկատ ունեցել է իր շաբաթաթերթը, որոնց կարող եք ծանոթանալ այստեղ․
ՊանդաներԱրծիվներԲազեներԳայլերՎագրերՎիշապներՀովազներ։

Բոլոր լուսանկարներն՝ այստեղ։