Russian school

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ «Ուսումնա-սպորտային համալիր» հիմնարկի Ռուսական դպրոցն իր գործունեությունը սկսել է 2023–2024 ուսումնական տարում՝ հայկական դպրոցում առաջին ռուսական դասարանի բացմամբ։

Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև Երևան քաղաքում «Գազպրոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության «Ուսումնա-սպորտային համալիր» հիմնարկի գործունեության իրականացման պայմանների մասին համաձայնագրի 2024 թվականի դեկտեմբերին ստորագրումից և 2025 թվականի հուլիսին վերջնական վավերացումից հետո Ռուսական դպրոցում կրթական գործունեությունը իրականացվում է Ռուսաստանի Դաշնության դաշնային պետական կրթական ստանդարտներին և համապատասխան դաշնային հիմնական հանրակրթական ծրագրերին համահունչ՝ ռուսերեն լեզվով՝ հայերենի պարտադիր դասավանդմամբ։

Կրթական գործընթացի հիմքում դրված է «Ռուսաստանի դպրոց» ծրագիրը՝ տարրական կրթության ամենաարդյունավետ համալիրներից մեկը, որը միտված է հիմնարար կարողությունների ձևավորմանը, մտածողության զարգացմանը, խոսքի մշակույթի և ինքնուրույն ուսումնառության հմտությունների զարգացմանը։

Դասարաններում իրականացվում է անգլերենի խորացված ուսուցում՝ լավագույն կրթական ծրագրերի և դասագրքերի հիման վրա։ Օտար լեզուների ուսուցման ժամանակ դասարանները բաժանվում են տարամակարդակի խմբերի, ինչը բարձրացնում է ուսումնառության արդյունավետությունը։

ՈՒՍՀ-ի եզակի ենթակառուցվածքները տրամադրում են սովորողների համակողմանի զարգացման համար անհրաժեշտ բոլոր ռեսուրսները։ Կրթական ծրագիրը պայմանականորեն բաժանվում է մտավոր, ֆիզիկական և ստեղծագործական ուղղվածությունների, ինչը թույլ է տալիս առավելագույնս բացահայտել յուրաքանչյուր աշակերտի ներուժը։ Լրացուցիչ կրթական պարապմունքների ընթացքում երեխան սովորում է կիրառել դասերին ստացած գիտելիքները և տեսնում դրանց գործնական նշանակությունը։

Ռուսական դպրոցի առանձնահատկությունները.

  • Կրթություն ռուսաց լեզվով՝ յուրաքանչյուր աշակերտի նկատմամբ անհատական մոտեցմամբ։
  • Հայերենի պարտադիր ուսուցում։
  • Մանկավարժական կազմ, որն ավարտել է Հայաստանի և Ռուսաստանի առաջատար բուհերը։
  • Ժամանակակից ուսուցման մեթոդների, տեխնոլոգիաների և թվային հարթակների ինտեգրում ուսուցման գործընթացում։

Մեր նպատակն է ստեղծել ռուսաց լեզվով հզոր կրթական հարթակ, որը սովորողներին կապահովի հիմնարար գիտելիքներով, կտա լայն մտահորիզոն և վստահության ապագայի նկատմամբ։

«Գազպրոմ Արմենիա» ՈՒՍՀ-ի տարրական դպրոց

Տարրական դպրոցը հարմարավետ և անվտանգ միջավայր է՝ նախատեսված 1–4-րդ դասարանների աշակերտների արդյունավետ ուսումնառության համար։

Մասնագիտական թիմ

Ուսումնական օրվա ընթացքում երեխաների հետ աշխատում են բոլոր առարկաներից փորձառու մանկավարժներ։ Նրանք օգնում են սոցիալականացման, տնային առաջադրանքների կատարման հարցում, ինչպես նաև աջակցում են երեխաների նախաձեռնություններին ու ստեղծագործական ներուժի զարգացմանը։

Անվտանգություն
Դպրոցի շենքում և ՈՒՍՀ ամբողջ տարածքում գործում է շուրջօրյա անվտանգության ծառայություն, իրականացվում է անցակետային վերահսկում և տեսահսկում։

Ենթակառուցվածքներ
Աշակերտների համար ստեղծված են հարմարավետ դասասենյակներ՝ ինտերակտիվ վահանակներով և անհատական պահարաններով։ Դպրոցի տարածքում առկա են հանգստի և խաղային գոտիներ։ Բացի այդ, գործում են մեծ և փոքր մարզադահլիճներ, փակ սահադաշտ, լողավազան, բացօթյա ֆուտբոլի դաշտ, խորեոգրաֆիայի դահլիճ և ռոբոտատեխնիկայի լաբորատորիա։

Բժշկական աջակցություն
Օրվա ընթացքում երեխաների համար հասանելի է բժշկական օգնություն։ Յուրաքանչյուր աշակերտ ցանկացած պահին կարող է դիմել բժշկին և ստանալ որակյալ աջակցություն։

Հոգեբանական աջակցություն
Անհրաժեշտության դեպքում յուրաքանչյուր երեխայի տրամադրվում է լոգոպեդի և հոգեբանի աջակցություն։

Հավասարակշռված սնունդ
Տարրական դասարանների աշակերտները ստանում են երեքանգամյա սնունդ։ Ճաշացանկը կազմվում է հաշվի առնելով տարիքային առանձնահատկությունները և երեխաների կարիքները։

Ծնողական ներգրավվածություն

Տարրական դպրոցը ժամանակաշրջան է, երբ երեխան սերտ կապի մեջ է ծնողների հետ։ Այդ պատճառով նրանք ակտիվորեն ներգրավված են դպրոցական միջոցառումներին և նախագծերին։

Ուսումնական պլան

Պարտադիր առարկաներ

  • Ռուսաց լեզու
  • Գրական ընթերցանություն
  • Հայոց լեզու
  • Անգլերեն
  • Մաթեմատիկա
  • Շրջակա աշխարհ
  • Երաժշտություն
  • Կերպարվեստ
  • Տեխնոլոգիա
  • Ֆիզկուլտուրա

Ծրագիրը ձևավորում է ուսումնառության մոտիվացիա, զարգացնում է խոսքը, տրամաբանական մտածողությունը և ճանաչողական ակտիվությունը։

Արտադասարանային զբաղվածություն

  • Շախմատ
  • Պար
  • Սպորտային խմբակներ
  • Ինֆորմատիկա
  • Ռոբոտատեխնիկա

Լրացուցիչ ծրագիրը հիմնական կրթության մաս է կազմում՝ նպաստելով ճկուն մտածողության, ինքնավստահության, հաղորդակցական հմտությունների և ստեղծագործ մոտեցման զարգացմանը։ Ժամանակակից դասասենյակները հագեցած են արդյունավետ և հետաքրքիր ուսումնառության համար անհրաժեշտ տեխնիկայով և նյութերով։

Մեր նպատակը
Յուրաքանչյուր երեխայի համար ստեղծել ուսումնական կյանքի հաջող սկիզբ, բացահայտել նրա ունակությունները և ձևավորել ամուր հիմք հետագա ուսումնառության համար միջին և ավագ դպրոցում։

Մանրամասների համար կարող եք զանգել՝ 012 620 626 հեռախոսահամարով կամ գրել նամակ russianschool@gaus.am էլ․ հասցեին։