Кубок и медали с соревнований по плаванию, проходивших в школе UWC Dilijan
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ «Ուսումնա-սպորտային համալիր» հիմնարկի լողի հավաքական թիմը մասնակցել է «UWC» Դիլիջան դպրոցում կայացած «UWCD Cup - Inter-School Swimming» լողի մրցույթին՝ թիմային հաշվարկով զբաղեցնելով առաջին հորիզոնականը և արժանանալով մեդալների տարբեր լողաձևերում։
Մրցույթին մասնակցել են նաև Դիլիջանի կենտրոնական, «UWC Dilijan» և «Dream Bridgeman» դպրոցների թիմերը։ Մեր սաները վերադարձել են 12 մեդալով։
4-րդ դասարանի աշակերտուհի Ալեսյա Տուրյանը ազատ ոճի 25 մ․ լողաձևում զբաղեցրել է 1-ին հորիզոնականը։
4-րդ դասարանի աշակերտ Մոնթե Վարդանյանը փոխանցումալողի 50 մ․ լողաձևում զբաղեցրել է 1-ին հորիզոնականը, իսկ ազատ ոճի 25 մ․ լողաձևում՝ 3-րդ հորիզոնականը։
5-րդ դասարանի աշակերտ Արեն Մկրտչյանը փոխանցումալողի 50 մ․ լողաձևում զբաղեցրել է 1-ին հորիզոնականը։
5-րդ դասարանի աշակերտ Դավիթ Թադևոսյանը փոխանցումալողի 50 մ․ լողաձևում զբաղեցրել է 1-ին հորիզոնականը, իսկ թիկնալողի 50 մ․ լողաձևում՝ 2-րդ հորիզոնականը։
5-րդ դասարանի աշակերտուհի Էմմա Ղամբարյանը փոխանցումալողի 50 մ․ լողաձևում զբաղեցրել է 1-ին հորիզոնականը, թիկնալողի 50 մ․ լողաձևում՝ 3-րդ հորիզոնականը, իսկ ազատ ոճի 50 մ․ լողաձևում՝ 3-րդ հորիզոնականը։
6-րդ դասարանի աշակերտ Արթուր Կոջոյանը բացարձակ չեմպիոն է դարձել ազատ ոճի 50 մ․, թիկնալողի 50 մ․ և փոխանցումալողի 50 մ․ լողաձևերում՝ նվաճելով բոլոր ոսկե մեդալները։
Բազմաթիվ մեդալներից բացի՝ մեր թիմը 2014-2016 թվականների տարիքային խմբերի միջև կայացած փոխանցումալողի մրցաձևում զբաղեցրել է 1-ին հորիզոնականը և արժանացել մրցույթի գավաթին։
Շնորհավորում ենք մեր սաներին և նրանց մարզիչներին հերթական հաջողության կապակցությամբ։