Cup and medals from the swimming competition held at the UWC Dilijan school

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ «Ուսումնա-սպորտային համալիր» հիմնարկի լողի հավաքական թիմը մասնակցել է «UWC» Դիլիջան դպրոցում կայացած «UWCD Cup - Inter-School Swimming» լողի մրցույթին՝ թիմային հաշվարկով զբաղեցնելով առաջին հորիզոնականը և արժանանալով մեդալների տարբեր լողաձևերում։

Մրցույթին մասնակցել են նաև Դիլիջանի կենտրոնական, «UWC Dilijan» և «Dream Bridgeman» դպրոցների թիմերը։ Մեր սաները վերադարձել են 12 մեդալով։

4-րդ դասարանի աշակերտուհի Ալեսյա Տուրյանը ազատ ոճի 25 մ լողաձևում զբաղեցրել է 1-ին հորիզոնականը։

4-րդ դասարանի աշակերտ Մոնթե Վարդանյանը փոխանցումալողի 50 մ լողաձևում զբաղեցրել է 1-ին հորիզոնականը, իսկ ազատ ոճի 25 մ լողաձևում՝ 3-րդ հորիզոնականը։

5-րդ դասարանի աշակերտ Արեն Մկրտչյանը փոխանցումալողի 50 մ լողաձևում զբաղեցրել է 1-ին հորիզոնականը։

5-րդ դասարանի աշակերտ Դավիթ Թադևոսյանը փոխանցումալողի 50 մ լողաձևում զբաղեցրել է 1-ին հորիզոնականը, իսկ թիկնալողի 50 մ լողաձևում՝ 2-րդ հորիզոնականը։

5-րդ դասարանի աշակերտուհի Էմմա Ղամբարյանը փոխանցումալողի 50 մ լողաձևում զբաղեցրել է 1-ին հորիզոնականը, թիկնալողի 50 մ լողաձևում՝ 3-րդ հորիզոնականը, իսկ ազատ ոճի 50 մ լողաձևում՝ 3-րդ հորիզոնականը։

6-րդ դասարանի աշակերտ Արթուր Կոջոյանը բացարձակ չեմպիոն է դարձել ազատ ոճի 50 մ, թիկնալողի 50 մ և փոխանցումալողի 50 մ լողաձևերում՝ նվաճելով բոլոր ոսկե մեդալները։

Բազմաթիվ մեդալներից բացի՝ մեր թիմը 2014-2016 թվականների տարիքային խմբերի միջև կայացած փոխանցումալողի մրցաձևում զբաղեցրել է 1-ին հորիզոնականը և արժանացել մրցույթի գավաթին։

Շնորհավորում ենք մեր սաներին և նրանց մարզիչներին հերթական հաջողության կապակցությամբ։