Проект студентов УСК на международном виртуальном научном симпозиуме "GLOBE 2026"
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ «Ուսումնա-սպորտային համալիր» հիմնարկի սաները «Աշխարհագրություն» առարկայի շրջանակներում մասնակցել են «NASA GLOBE» շրջակա միջավայրի ուսումնասիրության ծրագրին։
Ծրագրի նպատակն է բարձրացնել հետաքրքրությունը բնության ու շրջակա միջավայրի նկատմամբ և զարգացնել աշակերտների հետազոտական ունակությունները։
Մեր 7-րդ «բ» դասարանի աշակերտներ Մարիամ Մկրտչյանի, էմիլիա Մկրտչյանի, Իզաբելլա Ազատյանի, Անի Մաթևոսյանի, Լիլի Արսենյան և Մարի Մարտիրոսյան կատարած հետազոտությունը տևել է մի քանի ամիս։ Նրանք հետևել են դպրոցի բակում աճող կեչու տերևաթափմանը և պարզել, որ այս տարի կեչին տերևաթափվել է գրանցված նորմայից ավելի ուշ՝ պայմանավորված ջերմաստիճանի բարձրացմամբ։ Հետազոտության արդյունքները ներբեռնվել են «GrowApp» հավելվածում՝ ցուցադրելով տերևների գույնի աստիճանական փոփոխությունն ու տերևաթափը։
Առարկայական ուսուցչուհի Լուսինե Հակոբյանի խոսքով՝ մասնակցելով այս ծրագրին՝ աշակերտները զարգացնում են գիտական մտածողությունը, հմտանում տվյալների հավաքման, չափումներ կատարելու և արդյունքների վերլուծության գործընթացում։
Հետազոտական աշխատանքը, ամփոփումից հետո, ուղարկվել է «GLOBE 2026» միջազգային վիրտուալ գիտական սիմպոզիումին, որը միավորել է 26 երկրներից ավելի քան 330 նախագիծ։
ԳԱՈՒՍ աշակերտների նախագիծն արժանացել է գովասանքի և վաստակել կրծքանշաններ կրելու իրավունք հետևյալ անվանակարգերում՝ «I am an Earth Systems Scientist», «I am a Collaborator», «I am a GLOBE Researcher»։
Շնորհավորում ենք մեր սաներին և մաղթում նորանոր ձեռքբերումներ։