Ученик УСК примит участие в 11-й Международной кавказской математической олимпиаде
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ «Ուսումնա-սպորտային համալիր» հիմնարկի 9-րդ «ա» դասարանի աշակերտ Էրիկ Հասրաթյանը, ով «Մաթեմատիկա» առարկայի հանրապետական օլիմպիադայում արժանացել է 2-րդ կարգի դիպլոմի, ներկայացնելու է Հայաստանը Մաթեմատիկայի միջազգային կովկասյան 11-րդ օլիմպիադայում։
Նա հանրապետական օլիմպիադայի մյուս երեք դիպլոմակիրների հետ մեկնելու է Մայկոպ՝ Ադիգեայի Հանրապետություն, մասնակցելու ուժեղագույնների մրցմանը, որտեղ իրենց գիտելիքներն են չափելու 15 երկրներից՝ այդ թվում Բուլղարիայից, Իրանից, Շվեյցարիայից, Ղազախստանից, Բելառուսից, Սերբիայից և այլ երկրներից, ինչպես նաև Ռուսաստանի 20 մարզերից ժամանած շուրջ 160 աշակերտներ՝ 4 հոգուց բաղկացած թիմերով։
ՈՒՍՀ տնօրեն Ալեքսանդր Գրիգորյանը և ղեկավարության մյուս անդամներն ընդունել են աշակերտին և մաթեմատիկայի օլիմպիական խմբակի մարզիչ Սուրեն Գրիգորյանին՝ մրցաշարից առաջ քաջալերելու և հաջողություն մաղթելու նպատակով։
Ա. Գրիգորյանը նշել է, որ Միջազգային կովկասյան օլիմպիադային մասնակցելու հրավեր ստանալն արդեն իսկ մեծ ձեռքբերում է, և դպրոցը մեծ ակնկալիքներ ունի։
«Մենք ստեղծել ենք լավագույն պայմանները կրթության մակարդակը շարունակաբար բարելավելու համար։ Արդեն 4-րդ դասարանից սկսած մեզ մոտ գործում է մաթեմատիկայի օլիմպիական խմբակ, որը վարում են ոլորտի լավագույն մասնագետները։ Ես լիահույս եմ, որ այս օլիմպիադայի արդյունքում մենք կունենանք նշանակալի ձեռքբերումներ»,- ասել է տնօրենը՝ հաջողություն մաղթելով Էրիկին։
Աշակերտին հաջողություն են մաղթել նաև ՈՒՍՀ ղեկավարության մյուս անդամները։
Հանդիպման ավարտին սանի ուսուցիչ Ս. Գրիգորյանը՝ իր ունեցած ձեռքբերումների, ցուցաբերած անկեղծ հոգատարության, պատրաստակամության, պատասխանատու վերաբերմունքի և նվիրված աշխատանքի համար, տնօրենի կողմից պարգևատրվել է շնորհակալագրով։
Հավելենք, որ Էրիկը հանրապետական օլիմպիադայում ունի ևս մեկ դիպլոմը՝ 1-ին կարգի՝ «Ֆիզիկա» առարկայից։