Международное образование для студентов ГАУС

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ «Ուսումնա-սպորտային համալիր» հիմնարկում ավագ դպրոցի աշակերտների համար անցկացվել է մասնագիտական կողմնորոշման հանդիպում՝ միջազգային կրթական հնարավորություններին ծանոթանալու նպատակով։

Հայաստանում անցկացվող «MIASIN EDUFAIR 2026» կրթության և կարիերայի ցուցահանդեսի շրջանակներում Վիեննայում գործող «MODUL University Vienna» համալսարանի ուսանողության դեսպան Մարինա Մարտիրոսյանը և «The Island Private School»-ի ներկայացուցիչները ապագա դիմորդներին պատմել են  իրենց կրթական ծրագրերի ու ուսման հնարավորությունների մասին։

Աշակերտները հնարավորություն են ունեցել ծանոթանալու կրթական հասատատությունների առանձնահատկություններին, ընդունելության պահանջներին և ուսման համար արտանություններին ու կրթաթոշակային հնարավորություններին, ինչպես նաև հարցեր ուղղելու հանդիպման մասնակիցներին։

Նման հանդիպումները ավագ դպրոցականներին օգնում են ավելի լավ պատկերացնել հետագա կրթական ուղիները, կողմնորոշվել իրենց հետաքրքրություններին համապատասխան հնարավորությունների հարցում և ավելի իրազեկված մոտենալ մասնագիտական ապագայի ընտրությանը։