International education for GAUS students
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ «Ուսումնա-սպորտային համալիր» հիմնարկում ավագ դպրոցի աշակերտների համար անցկացվել է մասնագիտական կողմնորոշման հանդիպում՝ միջազգային կրթական հնարավորություններին ծանոթանալու նպատակով։
Հայաստանում անցկացվող «MIASIN EDUFAIR 2026» կրթության և կարիերայի ցուցահանդեսի շրջանակներում Վիեննայում գործող «MODUL University Vienna» համալսարանի ուսանողության դեսպան Մարինա Մարտիրոսյանը և «The Island Private School»-ի ներկայացուցիչները ապագա դիմորդներին պատմել են իրենց կրթական ծրագրերի ու ուսման հնարավորությունների մասին։
Աշակերտները հնարավորություն են ունեցել ծանոթանալու կրթական հասատատությունների առանձնահատկություններին, ընդունելության պահանջներին և ուսման համար արտանություններին ու կրթաթոշակային հնարավորություններին, ինչպես նաև հարցեր ուղղելու հանդիպման մասնակիցներին։
Նման հանդիպումները ավագ դպրոցականներին օգնում են ավելի լավ պատկերացնել հետագա կրթական ուղիները, կողմնորոշվել իրենց հետաքրքրություններին համապատասխան հնարավորությունների հարցում և ավելի իրազեկված մոտենալ մասնագիտական ապագայի ընտրությանը։