Шахматный командный турнир среди учеников 3-го класса
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ «Ուսումնա-սպորտային համալիր» հիմնարկի տարրական դպրոցի 3-րդ դասարանների միջև անցկացվել է շախմատի թիմային մրցաշար։
Չորս խաղափուլերից հետո մրցաշարի հաղթող է ճանաչվել 3-րդ «բ» դասարանը։
Թիմային հաշվարկից անկախ՝ 4 աշակերտ արժանացել է անհատական մրցանակների՝ յուրաքանչյուր խաղատախտակի լավագույն արդյունքի համար։ 1-ին խաղատախտակի մրցանակը ստացել է Ռոբերտ Սաֆարյանը (3-րդ «բ» դասարան), 2-րդինը՝ Մարկ Աղաջանյանը (3-րդ «բ» դասարան), 3-րդինը՝ Արսեն Փարվանյանը (3-րդ «ա» դասարան), իսկ 4-րդինը՝ Էլլա Աղաբաբլյանը (3-րդ «բ» դասարան)։
Շախմատիստներին գավաթով և մեդալներով պարգևատրել են առարկայական ուսուցիչներ Ռոբերտ Նազարյանը և Արթուր Քոչարյանը։
Շնորհավորում ենք մեր սաներին և մաղթում նորանոր հաջողություններ։