Образовательный центр «Сириус» ждет наших учеников

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ «Ուսումնա-սպորտային համալիր» հիմնարկի և «Մեր ապագան» կրթամշակութային բարեգործական հիմնադրամի համագործակցության շրջանակում Հիմնադրամի գործադիր տնօրեն Վահրամ Կարապետյանն այցելել է Հիմնարկի դպրոց՝ ներկայացնելու Ռուսաստանի Դաշնության «Սիրիուս» դաշնային տարածքը և «Սիրիուս» կրթական կենտրոնը։

Մինչ միջոցառումը սկսելը  «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ «Ուսումնա-սպորտային համալիր» հիմնարկի տնօրեն Ալեքսանդր Գրիգորյանը շնորհակալություն է հայտնել Վ Կարապետյանին մշտապես Հիմնարկի նախաձեռնությունները սատարելու և հատուկ վերաբերմունքի համար։

«Պարոն Կարապետյանը Հիմնարկի ստեղծման առաջին իսկ օրերից եղել է մեր հավատարիմ գործընկերը։ Մենք  գնահատում ենք ստեղծած համագործակցային կապը և երկար տարիների փոխհարաբերությունները, որոնց համար պարոն Կարապետյանին պագևատրելու ենք Հիմնարկի արծաթե կրծքանշանով», -ասել է տնօրենը։

Պագևատրումից հետո Վ Կարապետյանը նախ շնորհավորել է Հիմնարկի ղեկավարությանը Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության միջև կնքված միջկառավարական համաձայնագրի վավերացման կապակցությամբ, ապա ներկայացրել է «Սիրիուս» կրթական կենտրոնը:

«Կենտրոնը նպատակ ունի վաղ տարիքում հայտնաբերել, զարգացնել և հետագայում մասնագիտական ​​աջակցություն ցուցաբերել այն շնորհալի երեխաներին, ովքեր ունեն նշանակալի ձեռքբերումներ արվեստի, սպորտի և բնական գիտությունների ոլորտներում, ինչպես նաև հաջողությունների են հասել տեխնիկական ստեղծարարության գործում»,- ասել է բանախոսը։

Նա պատմել է կենտրոնի ընձեռած հնարավորությունների, կրթական ծրագրերի, ենթակառուցվածքների հագեցվածության, մասնագիտական թիմի մասին։