Итоговое заседание Попечительского совета УСК
Կայացել է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ «Ուսումնա-սպորտային համալիր» հիմնարկի հոգաբարձուների խորհրդի տարեվերջյան նիստը։
Նիստը նախագահել է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ աշխատակազմի ղեկավար–գործերի կառավարիչ Վահե Ստեփանյանը։ Ներկա են եղել խորհրդի անդամներ՝ ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, ԵՊՀ ՏՏ կրթական և հետազոտական կենտրոնի գիտական ղեկավար Սամվել Շուքուրյանը, ՀԱՊՀ «Թվային տեխնոլոգիաներ» ուսումնահետազոտական կենտրոնի ղեկավար Ռուբեն Աղգաշյանը, ՀՊՄՀ սկզբնական կրթության ֆակուլտետի դեկան Հեղինե Խաչատրյանը, ՀՖՖ գլխավոր քարտուղար, ՈՒԵՖԱ-ի պատվիրակ Արթուր Ազարյանը, ինչպես նաև Հիմնարկի ղեկավարության անդամները և դպրոցի ամբիոնների վարիչները։
ՈՒՍՀ տնօրեն Ա. Գրիգորյանը ներկայացրել է 2024–2025 ուսումնական տարվա հաշվետվությունը՝ անդրադառնալով նախորդ տարիների նշանակալի ձեռքբերումներին և հաջողություններին։
Տնօրենը նշել է նաև, որ վերջին անգամ է «Ուսումնա-սպորտային համալիր» հիմնարկի հաշվետվությունը ներկայացնում այս ձևաչափով, քանի որ հաջորդ տարվանից սկսած տվյալների հավաքագրումն իրականացվելու է Զարգացման ռազմավարական ծրագրի համաձայն։
Հոգաբարձուների խորհրդի բոլոր անդամները բարձր են գնահատել կատարված աշխատանքը։
Խորհրդի նախագահ Վ. Ստեփանյանը շնորհակալություն է հայտնել կատարված աշխատանքի համար՝ նշելով, որ գրանցված հաջողությունները ճիշտ կառավարման և թիմային աշխատանքի արդյունք են։