"School gave me friends who will help me at all stages of life." - Patvakan Manukyan
«Գազպրոմ Արմենիա» «Ուսումնա-սպորտային համալիրի» ավագ դպրոցի 2023-2024 թվականի շրջանավարտ Պատվական Մանուկյանն ընդունվել է Յորքի համալսարան և բիզնեսի կառավարման ոլորտում բարձրագույն կրթություն է ստանալու Հունաստանում։
Մեզ հետ զրույցում Պատվականն ասել է, որ մասնագիտության ընտրության հարցում հիմնականում օգնել է ընտանիքը․ «Բիզնես կառավարումն ընտրել եմ հորս օրինակով, իսկ ԳԱՈՒՍ–ում ստացել եմ այդ ոլորտում սովորելու համար անհրաժեշտ նախնական գիտելիք։ Պիտի ասեմ, որ ինձ շատ է աջակցել իմ անգլերենի ուսուցիչը՝ Իրինա Փահլևանյանը, ով ոչ միայն մասնագիտական անգլերենի գիտելիքներ է տվել, այլև օգնել է համալսարան ընդունվելու հարցում»։
Ըստ Պատվականի՝ ԳԱՈՒՍ–ը մոտիվացնում է սովորել, քանի որ այստեղ օգնում են հասկանալ կրթության կարևորությունն ու գտնել ինքնակրթվելու հնարավորությունները։
«Միանշանակ, այստեղ ստացած իր կրթությունը կօգնի նոր տեղում ավելի ամուր հիմքի վրա շարունակել։ Այս դպրոցն ինձ շատ լավ ընկերներ է տվել ոչ միայն դասընկերների շարքից, այլև ուսուցչական կազմից, որոնք, վստահ եմ, կյանքիս բոլոր փուլում պատրաստ կլինեն օգնել ինձ»- ասել է ԳԱՈՒՍ շրջանավարտը։