ESC students are award winners of the "Armenian Inter-School Science Festival-2025"

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ «Ուսումնա-սպորտային համալիրի» բարձր դասարանների աշակերտները, «Աշխարհագրություն» առարկայի ուսուցչուհի Լուսինե Հակոբյանի ղեկավարությամբ, մասնակցել են ՀՀ ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի կողմից կազմակերպված «Հայկական համադպրոցական գիտության փառատոն-2025»-ին և դարձել մրցանակակիրներ։

Փառատոնին մասնակցության հայտ է ներկայացրել շուրջ 250 խումբ Հայաստանի տարբեր դպրոցներից, որոնցից հաղթող էին ճանաչվել 62 նախագիծ՝ մոտ 130 աշակերտների մասնակցությամբ։

«Հասարակական գիտություններ» անվանակարգում II կարգի մրցանակի են արժանացել 10-րդ դասարանի աշակերտ Դավիթ Տուրյանը և 9-րդ դասարանի աշակերտուհի Էրիկա Հակոբյանը՝ «Արցախի մշակութային ժառանգության պահպանությանն օժանդակող կայքի ստեղծում» նախագծի համար։

ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի հատուկ մրցանակի են արժանացել 9-րդ դասարանի աշակերտներ Մարի Շաքարյան, Անդրանիկ Մելիքյան և Վահե Խաչատուրյան՝ «Հրազդան գետի ջրի պիտանելիությունը ոռոգման համար՝ Բջնի գյուղի տարածքում» թեմայով հետազոտության համար։

Շնորհավորում ենք մեր սաներին և մաղթում նորանոր գիտական ձեռքբերումներ։