Rapid Chess Tournament at GAUS

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ «Ուսումնա-սպորտային համալիրում» անցկացվել է աղջիկների արագ շախմատի հերթական մրցաշարը։


Շրջանաձև մրցակարգով առաջնությունում 100 տոկոսանոց արդյունքով հաղթող է ճանաչվել 5-րդ ա դասարանի աշակերտուհի Տաթևիկ Հովսեփյանը։

Երկրորդ և երրորդ հորիզոնականները համապատասխանաբար զբաղեցրել են Միլա Աթալարյանը (5-րդ ա) և Նատալի Աքսյանը (6-րդ ա)։


Հաղթողներին մրցանակներ է հանձնել Հայաստանի շախմատի կանանց հավաքականի անդամ, Հայաստանի քառակի և գործող չեմպիոն Սուսաննա Գաբոյանը։


Շնորհավորում ենք մեր աշակերտներին և մաղթում նորանոր ձեռքբերումներ։