The spread of Tumanyan values in GAUS
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ «Ուսումնա-սպորտային համալիրի» աշակերտները մասնակցել են Հովհաննես Թումանյանի թանգարանի կողմից կազմակերպված «Կյանքը գրքերեն» մրցույթին։
Մրցույթը համախմբել էր տասնյակ դպրոցականների Երևանից և Հայաստանի մարզերից՝ նորովի ճանաչելու և ներկայացնելու հայ մեծ գրողին։
Մեր աշակերտները հայոց լեզվի և գրականության ուսուցչուհիներ Լիլիթ Գրիգորյանի և Անահիտ Անտոնյանի աջակցությամբ հանդես են եկել երկու կարևոր ուղղություններով՝
«Հովհաննես Թումանյանը՝ քաղաքական գործիչ» թեմայով
Աշակերտները ներկայացրել են մեծանուն հայի քաղաքացիական դիրքորոշումը, նրա պայքարը հասարակական արդարության, կրթության տարածման և ազգային միասնության համար։ Նրանք վերլուծել են Թումանյանի գործունեությունը որպես ժողովրդի բանբեր և նրա դերը ազգային շարժումներում՝ ընդգծելով, թե ինչպես էր Թումանյանը, բացի բառից, նաև գործողության մարդ։ Աշակերտներն իրենց աշխատանքներում ցույց են տվել, որ Թումանյանի քաղաքական հայացքներն այսօր էլ արդիական են։
«Թումանյանը արվեստում» թեմայով
Այս անվանակարգում մեր աշակերտները ստեղծել են գեղարվեստական գործեր՝ ոգեշնչված Թումանյանի գրական կերպարներից և ստեղծագործություններից։ Նրանց նկարներում վերապրում էին Թումանյանի հերոսները՝ Ախթամարից մինչև Սասունցի Դավիթ։ Աշակերտներն արտահայտել են, թե ինչպես է Թումանյանի գրականությունը շարունակվում կերպարվեստի, գծանկարի և այլ ձևերով՝ հյուսելով անցյալի և ներկայի ստեղծագործ կապը։
Նրանք ևս մեկ անգամ ապացուցել են, որ Հովհաննես Թումանյանի պատգամը շարունակում է ապրել նոր սերունդների մեջ։
Աշակերտների շրջանում թումանյանական արժեքների ձևավորման և տարածման համար «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ «Ուսումնա-սպորտային համալիրի» հիմնարկը թանգարանի կողմից արժանացել է շնորհակալագրի և գրքերի։