Book Giving Day in the First Russian Class
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ «Ուսումնա-սպորտային համալիրի» ռուսական առաջին դասարանը նշել է բանաստեղծ և գրող Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը։
Աշակերտները երգել ու արտասանել են իրենց լավագույն ընկերների՝ գրքերի մասին, ինչպես նաև ռուսաց լեզվով ներկայացրել են մեծանուն բանաստեղծի հեքիաթները։
Իսկ միջոցառման վերջում առաջին դասարանցիները գրքերին խնամքով վերաբերվելու կարևորության մասին առակ են բեմադրել: