Graduation events at ESC Elementary School

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ «Ուսումնա-սպորտային համալիր» հիմնարկում կայացել են տարրական դպրոցի սաների ավարտական միջոցառումները, որոնց ընթացքում նրանք ցույց են տվել ուսումնական 4 տարիների ընթացքում սովորածն ու ձեռքբերածը։

Ձեզ ենք ներկայացնում միջոցառումների հոլովակները

4-րդ ա դասարան՝ https://www.youtube.com/watch?v=HoTazssPxwU

Ավարտական միջոցառումը վերածվել էր կինոդիտման։ «Մասնագիտությունների քաղաքում» ֆիլմը երեխաների ապագայի ու ձեռքբերումների մասին էր։ Յուրաքանչյուրը կերտեց իր նախընտրած մասնագիտությունը, ներկայացրեց իր կյանքը 15-20 տարի անց։ Իսկ վերջում եկան այն եզրահանգման, որ ինչ մասնագիտություն էլ ընտրեն, ամենամեծ ու ամենավեհ մասնագիտությունը մարդ լինելն ու մարդ մնալն է։

«Թող ձեր ուղին հարթ ու կանաչ լինի, սիրելի' աշակերտներ։ Շարունակե՛ք զինվել գիտելիքներով` դրանք ծառայեցնելով մեր հայրենիքի շենացմանն ու զարգացմանը։ Առջևում ձեզ սպասում է երկար ճանապարհ, որը, վստահ եմ, կանցնեք պատվով ու կհաղթահարեք ցանկացած դժվարություն։ Եվ չմոռանաք, որ ուր էլ լինեք, ինչ էլ անեք, ես ձեզ շատ-շատ եմ սիրում»– աշակերտներին շնորհավորել է դասվար Տիրուհի Գևորգյանը։

 

4-րդ բ դասարան՝ https://www.youtube.com/watch?v=E_D6eKRD3Qo

«Կաթիլներ» դասարանի աշակերտները հրաժեշտ են տվել տարրական դպրոցին։ «Չորս տարի նոր ուղու վրա» խորագիրը կրող միջոցառմանը աշակերտներից յուրաքանչյուրն արժանացել է «Օսկար»-ի՝ ներկայացնելով չորս տարիների ընթացքում ձեռք բերած արժեքները։

«Ցանկանում ենք, որ յուրաքանչյուրը պահի ու պահպանի այն հայի տեսակը, որը ձևավորվել է այս տարիների ընթացքում»,– աշակերտներին շնորհավորել է դասվար Անի Հովհաննիսյանը։

4-րդ գ դասարան՝ https://www.youtube.com/watch?v=lvWWFM_kPE0

Միջոցառումը նվիրված էր Շառլ Ազնավուրին՝ մի մարդու, ով իր երգերով մեզ սովորեցրել է ապրել, պայքարել, սիրել և երբեք չհանձնվել։ «Աստղիկներ»-ին փոխանցվել է այն կարևոր պատգամը, որ նրա երգերն են փոխանցում. ինչ էլ լինի կյանքում, դուք պետք է միշտ կրեք ձեր ներսում սերը, աշխատասիրությունը և հավատը ձեր երազանքների հանդեպ։

«Հիշեք, որ արվեստի նման՝ ձեր կյանքը նույնպես կարող է դառնալ մի գեղեցիկ ստեղծագործություն, եթե ամեն օր ավելացնեք սիրո, երազանքների և աշխատասիրության գույներ»,– աշակերտներին շնորհավորել է դասվար Մերի Ներսիսյանը։

 

4-րդ դ դասարան՝ https://www.youtube.com/watch?v=Y_mZdfSGdbc

«Ճանապարհորդներ»  դասարանը ներկայացրել է «Նոր սկիզբ երազանքների իրականացման ճանապարհին» խորագիրը կրող ավարտական  ելույթը։

«Երբե՛ք չդադարել երազել, միշտ կրթվել, ամեն օր աշխարհը բացահայտել նորովի, զգալ իմացումի հրճվանքը»,– աշակերտներին շնորհավորել է դասվար Յուլիա Սևումյանը։

 

4-րդ ե դասարան՝ https://www.youtube.com/watch?v=HmCayPEvU8Y

«Հնարամիտներն» ամփոփեցին իրենց քառամյա գործունեության էջերը։ Էջեր, որոնք լի էին լավ ու բարի հիշողություններով, խենթ ու խելառ արկածներով և անմոռանալի պահերով։ Իրենց հուշերը, երազանքները ներկայացրին հաղորդումների տեսքով, որոնց գլխավոր հերոսները հենց իրենք էին՝ «Հնարամիտները»։

«Մաղթում ենք, որ ձեր հնարամտությունը երբեք չսպառվի, որ միշտ հավատաք ձեզ, երազեք և քայլեք ձեր նպատակների հետևից նույն խանդավառությամբ, որով ապրեցիք այս չորս հիանալի տարիներին։ Աշխարհը սպասում է ձեր նվաճումներին»,– աշակերտներին շնորհավորել է դասվար Սիրուն Թորոսյանը։

 

4-րդ զ դասարան՝ https://www.youtube.com/watch?v=3O0ylReww74

«Սիրիուսներ» դասարանի ավարտական միջոցառումը նվիրված էր անցյալին և ներկային ու հատկապես մայրաքաղաք Երևանին։ Աշակերտները, զրուցելով Արգիշտի թագավորի հետ, նրանից ստացել են կարևոր պատգամներ և խորհուրդներ քաղաքն ու երկիրը շենացնելու համար։

«Սիրելի՛ աշակերտներ, ձեր կյանքի խաչմերուկներում թող միշտ շողա Սիրիուս աստղը, իսկ մեր բոլորիս աղոթքները թող լինեն ձեզ ուղեկից: Բարի՛ երթ»,– աշակերտներին շնորհավորել է դասվար Կիմա Պապյանը։