Sailing for our students

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ «Ուսումնա-սպորտային համալիրի» ավագ դպրոցի աշակերտները հյուրընկալել էին «Winds of Armenia» առագաստանավային ակումբի հիմնադիր-տնօրեն Արտաշես Դադայանին։

Վերջինս աշակերտներին պատմել է առագաստանավային ակումբի մասին ու խոսել, թե ինչպես կարելի է այս սպորտը դարձնել դպրոցի լրացուցիչ կրթության մի մասը։

Ա Դադայանը նշել է, որ առագաստանավային սպորտը ոչ միայն երեխայի ֆիզիկական զարգացման միջոց է, այլև նպաստում է մտավոր զարգացմանն ու դրականորեն ազդում բարոյական վիճակի վրա։

«Հայաստանում նոր զարգացող սպորտը հնարավորություն կտա զարգացնել օտար լեզուներ գիտելիքները, ծանոթանալ հետաքրքիր մարդկանց հետ, մշտապես լինել մաքուր օդում, ունենալ չափավոր ֆիզիկական ակտիվության, ստանալ բարոյական դաստիարակության և սովորել աշխատել թիմում։ Այս սպորտաձևը երեխայի մեջ կձևավորի հարգանք ուրիշների նկատմամբ և սեր՝ բնության հանդեպ»,- ասել է նա։

Հանդիպման վերջում աշակերտներն իրենց հարցերն են հղել հյուրին։

Նշենք, որ աշակերտների ցանկությունները հաշվի առնելով՝ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ «Ուսումնա-սպորտային համալիր» հիմնարկը մշտապես դիտարկում է նոր հնարավորություններ՝ դրանք լրացուցիչ կրթական ծրագրի մաս դարձնելու համար։