Autumn Trainings at ESC "GA"
Վերապատրաստումների շաբաթը «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ «Ուսումնա-սպորտային համալիրում» եզրափակվել է «Ագրեսիվ վարքի հաղթահարման ուղիները կրտսեր դպրոցական տարիքում» և «Աշակերտի իմացական ոլորտի (ուշադրություն, հիշողություն, մտածողություն, երևակայություն) զարգացման արդյունավետ մեխանիզմները» խորագրերը կրող թեմաներով։
Ծավալուն ծրագրի ընթացքում հոգեբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Անի Խուդոյանն անդրադարձել է մի շարք թեմաների, այդ թվում՝ կրտսեր դպրոցի տարիքային հոգեբանական առանձնահատկություններին, ագրեսիվ վարքի հոգեբանական վերլուծությանը, աշակերտի հետ աշխատանքի առանձնահատկություններին գերակտիվության և ուշադրության պակասի դեպքում։
«Մարդիկ ունեն ինտելեկտի երեք տեսակ՝ սոցիալական, հուզական և մտավոր։ Երեխային հասկանալու, օգնելու, սովորեցնելու և աջակցելու համար առաջին հերթին պետք է ուշադրություն դարձնել նրա ինտելեկտի այս երեք տեսակներին համահավասար»,- շեշտել է մասնագետը։
Վերապատրաստման ընթացքում ԳԱՈՒՍ–ի դասվարներն ու ուսուցչի օգնականները խմբային աշխատանքների և ինտերակտիվ զրույցների միջոցով իրենց գիտելիքներն են հարստացրել ագրեսիվ վարքի պատճառների բացահայտմանն ուղղված հոգեբանական գործիքների, ագրեսիվ վարքի շտկման արդյունավետ ուղիների և երեխային մոտիվացնելու նորարարական մեթոդների մասին։