Our students took part in a summer school in Russia

«Գազպրոմ Արմենիա» «Ուսումնա-սպորտային համալիրի» ավագ դպրոցի աշակերտներ Վարդան Ֆրանկյանն ու Սամվել Դանիելյանն ամռան ընթացքում Ռուսաստանի Դաշնությունում մասնակցել են «Բարև, Ռուսաստան» («Здравствуй, Россиия») խորագիրը կրող ամառային դպրոցի։

«Ռոսսոտրուդնիչեստվո»-ի կողմից իրականացվող այս միջոցառմանը մասնակցել է 14-ից 18 տարեկան տարբեր երկրների 200 աշակերտ։ Ծրագրի նպատակն է եղել իրացնել դպրոցականների ստեղծագործական ներուժը ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ ինժեներական նախագծեր ստեղծելու գործում։

Մեզ հետ զրույցում ամառային դպրոցին մասնակցած ԳԱՈՒՍ–ի աշակերտները պատմել են, որ Կապիցայի անվան «Ֆիզիկատեխնիկական ճեմարան» տեխնոպարկում իրենք ընտրել են ճարտարագիտական ուղղությունը,– «Ճեմարանում մենք զբաղվել ենք ալեհավաքների ու տարբեր տեսակի կայանների ուսումնասիրությամբ, ինչպես նաև հնարավորություն ենք ունեցել մասնակցել դրանց նախագծմանն ու կառուցմանը»։

Համեմատելով ռուսաստանյան ճեմարանում և «Գազպրոմ Արմենիա» «Ուսումնա-սպորտային համալիրում» ուսումնառությունը՝ Վարդան Ֆրանկյանն ասել է, որ դպրոցում ստացած կրթությունը հատկապես «ֆիզիկա» և «մաթեմատիկա» առարկաներից ոչնչով չի զիջում համալսարանական մակարդակին։

Պատմելով դպրոցի մասին՝ Սամվել Դանիելյանը նշել է, որ երկու շաբաթում իրենք հասցրել են յուրացնել շատ գիտելիքներ ռոբոտաշինությունից և կարողացել են ամբողջությամբ նախագծել ու կառուցել եղանակային կայան։