Rapid chess tournament between professional chess players
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ «Ուսումնա-սպորտային համալիրի» 22 աշակերտ, որոնք ունեն շախմատի մարզական կարգ, լավագույնի կոչման համար մրցել են արագ շախմատի մրցաշարում։
Անզիջում պայքարի երկու օրերի ընթացքում շվեյցարական մրցակարգով անցկացվել է 6 տուր։ Արդյունքում երրորդ հորիզոնականն է զբաղեցրել 5-րդ գ դասարանի աշակերտ Սիփան Հաջյանը, իսկ երկրորդ հորիզոնական՝ 5-րդ դ դասարանի աշակերտ Արեգ Բուդաղյանը։ Առաջին պատվավոր հորիզոնականն ու մրցաշարի գավաթը նվաճել է 4-րդ դ դասարանի աշակերտ, 2-րդ կարգային շախմատիստ Միքայել Անտոնյանը։ Որպես դպրոցում մարզական կարգ ունեցող և մրցաշարի մասնակից միակ աղջիկ ցուցադրած գեղեցիկ խաղի համար մեդալով պարգևատրվել է նաև 5-րդ ա դասարանի աշակերտուհի Տաթևիկ Հովսեփյանը։
Մասնակցության պատվոգրերն ու մեդալները աշակերտներին հանձնել են ԳԱՈՒՍ շախմատի ուսուցիչներ Ռոբերտ Նազարյանն ու Արթուր Քոչարյանը։ Շախմատիստներին շնորհավորել է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ «Ուսումնա-սպորտային համալիրի» տնօրեն Ալեքսանդր Գրիգորյանը և նշել, որ առաջին անգամ անցկացվող մրցաշարն այսուհետ ավանդույթ է դառնալու։ Նա հորդերել է աշակերտներին չբավարարվել գրանցած հաջողություններով և ձգտել ավելիին։
Լուսանկարներն այստեղ՝ https://gaus.am/hy/about-us/gallery/37։