Trndez
Տյառնընդառաջը ԳԱՈՒՍ–ում
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ «Ուսումնա-սպորտային համալիրի» մանկապարտեզի սաներն ու դպրոցի աշակերտները տոնել են Տյառնընդառաջը։
Համալիրի բակում կրակի շուրջ աշակերտները շուրջպար են բռնել, երգել ու կիսել Հայ Առաքելական Եկեղեցու տոնի խորհուրդը բոլորի հետ։
Օրվա ավարտին կայացել է մեծ ֆլեշմոբ, որի ընթացքում ԳԱՈՒՍ–ի բոլոր աշակերտները ձեռք ձեռքի են տվել ազգագրական պարեր պարելու համար։
Բոլոր լուսանկարներն այստեղ՝ https://gaus.am/hy/about-us/gallery/51