Quiz dedicated to A.S. Pushkin
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ «Ուսումնա-սպորտային համալիրի» 7,8 և 9-րդ դասարանցիների միջև անցկացվել է Ռուսաց լեզվի և գրականության ամբիոնի կողմից կազմակերպված վիկտորինա, որը նվիրված է եղել ռուս բանաստեղծ Ալեքսանդր Պուշկինի կյանքին և ստեղծագործությանը։
Վիկտորնան բաղկացած է եղել մի քանի փուլերից, որոնց ընթացքում ստուգվել են աշակերտների՝ գրողի կյանքի ու ստեղծագործությունների մասին գիտելիքները, արագ կողմնորոշվելու ունակությունը և ճարտասանությունը։
Արդյունքում միավորների մեծամասնությամբ հաղթող է ճանաչվել 8-րդ գ դասարանի թիմը։
Բոլոր լուսանկարներն՝ այստեղ։