Caring for the educational environment

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ «Ուսումնա-սպորտային համալիր» հիմնարկի ղեկավար կազմն ու բոլոր աշխատակիցները մասնակցել են ապրիլյան շաբաթօրյակին։

Շաբաթօրյակը մեկնարկել է ծառատունկով, որին մասնակցել է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Վարչության նախագահ-Գլխավոր տնօրեն Աշոտ Հակոբյանը։

Հիմնարկի աշխատակիցները բարեկարգել և մաքրել են մանկապարտեզի, դպրոցի և սպորտային համալիրի տարածքները՝ իրենց օրինակով ոգեշնչելով մեր սաներին ու նրանց ծնողներին։

Լուսանկարներն՝ այստեղ։