Our students participated in the Model UN conference

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ «Ուսումնա-սպորտային համալիրի» 10-րդ դասարանի աշակերտներ Մարիամ Հակոբյանն ու Դավիթ Տուրյանը «UWC» Դիլիջանի միջազգային դպրոցում մասնակցել են «Խաղաղություն և արդարադատություն. Համագործակցության խթանում բազմաբևեռ աշխարհում» խորագիրը կրող ՄԱԿ-ի մոդել համաժողովին («DiliMUN»)։ Մասնակցության համար նրանք ստացել են հավաստագրեր, իսկ Մարիամ Հակոբյանը պարգևատրվել է նաև պատվոգրով։

Մեր աշակերտները, ի թիվս այլ դպրոցների սաների ու բուհերի ուսանողների,  մասնակցել են Միավորված ազգերի կազմակերպության սիմուլյացիային՝ ներկայացնելով տարբեր երկրներ և քննարկելով գլոբալ խնդիրներ։ Մասնակիցները հանդես են եկել որպես դեսպաններ, ուսումնասիրել են իրենց ներկայացրած երկրի դիրքորոշումները և փորձել են համատեղ լուծումներ գտնել։ Նրանք ունկնդրել են նաև դիվանագիտության և միջազգային հարաբերությունների ոլորտի ակնառու ներկայացուցիչների ելույթներն ու հնարավորություն ունեցել հարցեր հղել նրանց։

Աշակերտների խոսքով համաժողովն արդյունավետ էր և նպաստում էր նոր սերնդի քաղաքացիական գիտակցության և սոցիալական պատասխանատվության զարգացմանը, ինչը կարևոր է արդի աշխարհի խնդիրները հասկանալու և վերլուծելու համար։