Classical music performed by the famous pianist Ashot Khachaturian
Այսօր «Գազպրոմ Արմենիա» «Ուսումնա-սպորտային համալիր» էր հյուրընկալվել հանրահայտ դաշնակահար, միջազգային «Top of the World» (2011 թ․) և «Concours d’Epinal» (2013 թ․) մրցույթների մրցանակակիր, Իսայիի անվան միջազգային երաժշտական փառատոնի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար Աշոտ Խաչատուրյանը։
Միջոցառման սկզբում կրթահամալիրի աշխատակիցներն ու սաները ծանոթացան երաժշտի կենսագրությանը։
Ներկայցնելով հյուրին՝ ԳԱՈՒՍ–ի լրացուցիչ կրթության պատասխանատու Տամարա Բաղդասարյանն ասաց, որ Աշոտ Խաչատուրյանը երաժշտությամբ սկսել է զբաղվել հինգ տարեկանից, և ավարտելով Մեծամորի Շառլ Ազնավուրի անվան դպրոցը՝ կրթությունը շարունակել է Բազելում և իտալական Ֆիեսոլե քաղաքում:
«Այսօր Ա. Խաչատրյանն իր ժամանակի մեծ մասը ծախսում է համերգների և ձայնագրությունների վրա: 2013 թվականին լույս են տեսել նրա առաջին՝ Ֆ. Յ. Հայդնի և Լ. Վ. Բեթհովենի, 2019 թվականին՝ Ֆ. Շոպենի ստեղծագործությունների ձայնասկավառակները: Վերջին սկավառակն արժանացել է քննադատների բարձր գնահատանքին»,– նշեց Տ․ Բաղդասարյանը։
Հյուրին ներկայացնելուց հետո ներկաները նրա կատարմամբ ունկնդրեցին Սերգեյ Ռախմանինովի և Ֆրիդրիխ Շոպենի ստեղծագործություններից մի քանիսը։