ESC made a donation to the Soldier's Home Rehabilitation Center
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ «Ուսումնա-սպորտային համալիր» հիմնարկի աշակերտները և ծնողները նվիրատվություն են արել Զինվորի տանը:
Ամեն տարի հիմնարկում կազմակերպվում է ամանորյա տոնավաճառ, որից ստացված հասույթի մի մասը նվիրաբերվում է հայրենիքի պաշտպաններին: Այս տարի նույնպես, մեր աշակերտները՝ ուսուցիչների ուղեկցությամբ, նվիրատվության սերտիֆիկատով, հյուրընկալվել էին «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոն:
Աշակերտները Զինվորի տանը շրջայց են ունեցել, առավել մանրամասն ծանոթացել կազմակերպության գործունեությանը, ապա զինհաշմանդամների հետ բեկորներ ամրացրել զինվորանվեր գործի խորհրդանիշ, Զինվորի տանը փակցված Մարտիրոս Սարյանի «Հայաստան» կտավի խճանկարին:
Այս խճանկարին յուրաքանչյուր խոշոր նվիրատու իր բաժին բեկորն է ամրացնում՝ ամբողջացնելով սարյանական պատկերը և խորհրդանշելով, որ միանում է զինհաշմանդամների կյանքի բարելավման գործին:
Զինվորի տան տնօրեն Հայկուհի Մինասյանն իր երախտագիտությունն է հայտնել սոցիալական այսչափ մեծ պատասխանատվության համար։
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ «Ուսումնա-սպորտային համալիր» հիմնարկի ուսումնական աշխատանքների և սպորտի գծով տնօրենի տեղակալ Էմին Սանթրոսյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել դպրոցի անձնակազմի և աշակերտների անունից՝ զինվորներին օգնելու հնարավորության համար: