Master class by Honored Artist of Armenia Shmavon Shmavonyan

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ «Ուսումնա-սպորտային համալիր» հիմնարկի դպրոցի աշակերտները հյուրընկալել էին Հայաստանի վաստակավոր նկարիչ Շմավոն Շմավոնյանին, ով վարպետության դաս է անցկացրել՝ պատասխանելով գեղանկարչությամբ հետաքրքրված երեխաների հարցերին։

Մինչ հանդիպումը սկսելը Հիմնարկի տնօրեն Ալեքսանդր Գրիգորյանը շնորհակալություն է հայտնել արվեստագետին այցելության համար և խոսքն ուղղելով աշակերտներին՝ նշել է,–«Սա յուրահատուկ միջացառում է, որտեղ նկարիչը ցույց է տալու իր տաղանդը՝ դատարկ կտավի վրա ստանալով արվեստի գործ»։

Շմավոն Շմավոնյանը նույնպես շնորհակալություն է հայտնել հյուրընկալության համար և ասել, որ պատրաստվում է ցույց տալ աշակերտներին իր ստեղծագործական ընթացքը, –«Ես Ձեզ ցույց կտամ, թե ինչպես է սպիտակ կտավը ծածկվում գույներով ու դառնում նկար, իսկ ընթացքում Դուք կարող եք ինձ հարցեր տալ, որոնց ես սիրով կպատասխանեմ»։

Միջոցառման ընթացքում աշակերտների կողմից հնչել են տասնյակ հարցեր հյուրի սիրելի նկարիչների, ոճերի, ստեղծագործությունների ու գույների վերաբերյալ, ինչպես նաև աշակերտները խորհուրդներ են հարցրել, որոնք կարող են օգնել պատանի նկարիչներին ավելի լավ ստեղծագործել։ Սաները նկարչի հետ զուգահեռ ստեղծագործել են և իրենց ստեղծագործությունները նվիրել նրան։

Հանդիպման վերջում աշակերտների աչքի առաջ ստեղծված գունագեղ նկարը Շ Շմավոնյանը նվիրել է դպրոցին։

Բոլոր լուսանկարները կարող եք դիտել այստեղ։

Հոլովակը կարող եք դիտել այստեղ։