Summer Innovative IT Camp 2026 at ESC

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ «Ուսումնա-սպորտային համալիր» հիմնարկի դպրոցում անցկացվել է 5-րդ դասարանի սովորողների համար նախատեսված երեքշաբաթյա «Ամառային նորարարական IT ճամբարը»։

Ճամբարի նպատակն էր երեխաների համար ստեղծել այնպիսի կրթական միջավայր, որտեղ ամառային հանգիստը կհամադրվեր նոր գիտելիքների ձեռքբերման, ստեղծագործական մտածողության զարգացման և հետաքրքիր բացահայտումների հետ։ Ծրագիրն իրականացվել է ինտերակտիվ ձևաչափով՝ համադրելով տեղեկատվական տեխնոլոգիաները, թիմային աշխատանքը, ֆիզիկական ակտիվությունն ու ժամանցը։

Ճամբարի ընթացքում մասնակիցները ծանոթացել են ժամանակակից թվային աշխարհի ամենապահանջված ուղղություններին։ Նրանք սովորել են վեբ կայքերի ստեղծման հիմունքները, ծանոթացել բրենդավորման, գրաֆիկական և վեբ դիզայնի սկզբունքներին, յուրացրել արհեստական բանականության (AI) գործիքների կիրառման հնարավորությունները, ինչպես նաև կատարել ծրագրավորման առաջին քայլերը «Python» ծրագրավորման լեզվով։

Ծրագրում ներառված են եղել նաև ռոբոտաշինության գործնական պարապմունքներ և տրամաբանական խաղեր, որոնք նպաստել են մասնակիցների ստեղծագործական և վերլուծական մտածողության զարգացմանը։

Կրթական բաղադրիչը համադրվել է ակտիվ և հետաքրքիր ժամանցի հետճամբարականները մասնակցել են բակային խաղերի, լողի պարապմունքների, ճանաչողական էքսկուրսիաների և բազմաբնույթ թիմային նախաձեռնությունների։

Ճամբարի փակման արարողության ընթացքում սաները ներկայացրել են իրենց ստեղծած վեբ կայքերն ու խաղերը, ցուցադրել ծրագրավորած ռոբոտների աշխատանքը, ինչպես նաև կիսվել ճամբարի ընթացքում ստացած գիտելիքներով, ձեռք բերած հմտություններով և անմոռանալի տպավորություններով։

Ճամբարից աշակերտները իրենց հետ տարել են ոչ միայն գիտելիքներ, այլև իրենց ստեղծած բրենդի շապիկներ ու բաժակներ։