"Geographic Dictation" international initiative at ESC
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ «Ուսումնա-սպորտային համալիր» հիմնարկում հերթական անգամ անցկացվել է Ռուսական աշխարհագրական ընկերության (ՌԳԸ) «Աշխարհագրական թելադրություն» միջազգային կրթական նախաձեռնությունը, որին մասնակցել է շուրջ 40 աշակերտ։
Միջոցառման մեկնարկին մասնակիցներին ողջունել է «Մեր ապագան» կրթամշակութային բարեգործական հիմնադրամի գլխավոր տնօրեն Վահրամ Կարապետյանը՝ ներկայացնելով Ռուսական աշխարհագրական ընկերության գործունեությունը, նախաձեռնության նպատակներն ու միջազգային ընդգրկումը։
Նա ընդգծել է, որ Հայաստանը մի քանի տարի շարունակ առանձնահատուկ դիրք է զբաղեցնում «Աշխարհագրական թելադրություն» միջազգային նախաձեռնության շրջանակում։ Աշխարհի շուրջ 130 երկրների շարքում Հայաստանը արտերկրում գործող թելադրության հարթակների թվով առաջատարն է։
Միջոցառման մասնակիցներին ողջունել է նաև «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ «Ուսումնա-սպորտային համալիր» հիմնարկի տնօրեն Էմին Սանթրոսյանը՝ մաղթելով հաջողություն թելադրության ընթացքում և ընդգծելով, որ միջազգային կրթական նախաձեռնության հարթակ դառնալը Համալիրի համար արդեն բարի ավանդույթ է դառնում։
Ողջույնի խոսքերից հետո ՈՒՍՀ սաները մասնակցել են թելադրությանը՝ ստուգելով իրենց աշխարհագրական գիտելիքներն ու ընդլայնելով աշխարհընկալումը։